A
A
Ռոբերտ Քոչարյանը մարզեր է գնալու
Աջակցիր «Ա1+»-ինՌոբերտ Քոչարյանը ակտիվորեն ներգրավված է «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի աշխատանքներին և առաջիկայում կայցելի նաև մարզային շտաբեր: Այս մասին տեղեկացրել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը՝ շեշտելով․ «Վստահ եղեք ամեն ինչ լավ է լինելու»:
Հիշեցնեն նաեւ, որ «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանին մեղադրանքներ են ներկայացվել, որոնք շտաբը համարել է հորինած։
Նախկին փոխվարչապետը Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով` շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամի` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար։