Բացել լրահոսը Փակել լրահոսը
2020-10-16-7d5a0612-8428-408d-b709-e282bca47988
A A
Պաշտոնական

Պարզաբանում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աննա Հակոբյանի նշանակման վերաբերյալ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է պարզաբանում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աննա Հակոբյանի նշանակման վերաբերյալ․

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2021 թ․ մայիսի 20-ի 547–Ա որոշումով Աննա Հակոբյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
 
❗️Մամուլում տարածված այն տեղեկատվությունը, որ նորանշանակ փոխնախարար Աննա Հակոբյանը հանդիսանում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը, չի համապատասխանում իրականությանը։
Ստորեւ ներկայացնում ենք Աննա Հակոբյանի կենսագրական որոշ տվյալներ՝
Ա. Հակոբյանը ծնվել է Գյումրիում՝ 1980թ․ մայիսի 30-ին։
 
1994 թվականին Գյումրիում ավարտել է միջին դպրոցն, այնուհետև 1998 թվականին ավարտել Ավագ դպրոցն Ապելդորնում (Նիդերլանդներ)։
 
Բարձրագույն կրթությունը ստացել է Եվրոպայում՝ քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, բիզնես մասնագիտացումներով։
Ա. Հակոբյանի կենսագրությունն ամբողջությամբ կտեղադրվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում։