Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Աննա Հակոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աննա Հակոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

20 Մայիսի 2021, 547 - Ա

ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Աննա Հակոբյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ,-ասված է Փաշինյանի որոշման մեջ:

Էկոնոմիկայի նախարարությունից էլ հայտնում են՝ 

Աննա Հակոբյանը ծնվել է Գյումրիում՝ 1980թ․ մայիսի 30-ին։ 1994 թվականին ավարտել է Գյումրու միջնակարգ դպրոցը։ Բարձրագույն կրթությունը ստացել է Եվրոպայում՝ քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, բիզնես մասնագիտացումներով։

Աննա Հակոբյանի կեենսագրությունն ամբողջությամբ կտեղադրվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում։