A
A
Դումանյանը վստահ է՝ ՀՀ տարածքից որևէ մաս չի հանձնվելու (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Կառավարության նիստում վարչապետի մատնանշած փաստաթղթի մասին հավելյալ տեղեկատվություն չունի․ «Այս պահին որևէ անհանգստության խնդիր չկա, կան պայմանավորվածություններ, որոնք սպասում ենք, որ դառնան իրականություն»։
Դումանյանը բացառեց, որ ՀՀ-ից որևէ տարածք հանձնվելու է թշնամուն։ Նախարարի պաշտոնակատարն ասում է՝ տեղեկատվություն չունի, բայց վստահում է․ «Զիջելու խնդիր գոյություն չունի»։
Դումանյանը հորդորեց սպասել մինչև վարչապետի մատնանշած փաստաթուղթը դառնա փաստաթուղթ, հետո միայն հետևություններ անել։