Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Անդրանիկ Քոչարյանը չի ծանոթացել վարչապետի մատնանշած փաստաթղթին (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատարի մատնանշած փաստաթղթին ծանոթ չէ, դեռ պետք է ծանոթանա․ «Ինձ ժամանակ է պետք, կծանոթանամ բոլոր հնարավոր և թույլատրելի միջոցներով»։

Քոչարյանն ասաց, որ խմբակցությունում քննարկել են կառավարության նիստում վարչապետի հնչեցրած մտքերը։

Ըստ նրա՝ եթե փաստաթուղթը լիներ գաղտնի, վարչապետի պաշտոնակատարը դրա մասին չէր խոսի հրապարակային կառավարության նիստում։

Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի և Տավուշի մարզի վեց գյուղերի հանձնման վերաբերյալ լուրերին Քոչարյանը չանդրադարձավ, հորդորեց դիմել, իր խոսքով, «փեսային»՝ Միքայել Մինասյանին, ով տարածել է այդ լուրը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պատրաստվում է ստորագրել փաստաթուղթ, որը բխում է ՀՀ շահերից։