Բացել լրահոսը Փակել լրահոսը
188305509_3844604002331895_5935621098592049626_n
A A
Հասարակություն

Այսօր լրանում է հայ մեծանուն գիտնական, մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի 93-ամյակը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․

Այսօր՝ մայիսի 19-ին լրանում է հայ մեծանուն գիտնական, մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի 93 ամյակը:
 
Ականավոր մաթեմատիկոսը լուծել է անլուծելի համարվող մի շարք խնդիրներ: Մոտարկումների տեսության դասագրքերում իրենց տեղն են գտել «Մերգելյանի թեորեմ» և «Մերգելյանի բազմություն» նոր տերմինները:
Մերգելյանի գիտական ձեռքբերումներն օժանդակել են հայկական մաթեմատիկական դպրոցի զարգացմանն ու միջազգային ճանաչմանը:
Մերգելյանին է շնորհվել ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ գիտությունների դոկտորի աստիճանը, իսկ 24 տարեկանում դարձել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ամենաերիտասարդ թղթակից անդամը: