Բացել լրահոսը Փակել լրահոսը
կըհ
A A
Քաղաքականություն

ՀՌՀ-ն սահմանել է նախընտրական գովազդի գինը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սահմանել է Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը հանրային ռադիոյի համար 1 800 ՀՀ դրամ, իսկ հանրային հեռուստատեսության համար՝ 45 000 ՀՀ դրամ:
 
Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս ռադիոընկերությունները և հեռուստաընկերությունները ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո՝ մինչև մայիսի 21-ը, իրենց եթերով հրապարակում են իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին գինը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:
 
ՀՌՀ որոշումը՝ այստեղ