Շատ շտապ պետք է հայտարարվի տնտեսական նոր զարգացման ռազմավարության մասին. պատգամավոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնցյալ տարվա ամենամեծ տնտեսական մարտահրավերն այն էր, որ քովիդով պայմանավորված ճգնաժամի և ռազմական գործողությունների հետևանքով ձևավորվեց անորոշությունների և ռիսկերի բարձր միջավայր։ ԱԺ-ում, անդրադառնալով տնտեսական իրավիճակին ու առկա խնդիրներին, նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
Ըստ պատգամավորի՝ անորոշության ռիսկը պետք է նվազի՝ ներքին քաղաքական զարգացումներից, անվտանգային խնդիրներից և կառավարության կողմից իրականացվող տնտեսական ծրագրերից կախված․ «Կառավարությունը պետք է շատ շտապ և շատ արագ հայտարարի տնտեսական նոր զարգացման ռազմավարության մասին և հիմնական շեշտադրումը պետք է կատարվի արդյունաբերության արդիականացման, տեխնոլոգիական վերազինմանն ուղղված կառավարության ծրագրերի և աջակցության վրա»։
Պարոն Խաչատրյանն ասում է՝ ՀՀ-ում պատվաստումների տեմպերը պետք է բազմապատկվեն, որպեսզի նվազեցվեն գոնե առողջապահական մտավախությունները։
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի տարածման հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին, որը ղեկավարում է Արկադի Խաչատրյանը, պատգամավորն ասում է՝ Կառավարությունն առ այսօր չի պատասխանել Կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողովի հարցերին, ինչը անհնարին է դարձրել հանձնաժողովի աշխատանքները։
Պատգամավորն ասում է՝ իրենց հարցերին չպատասխանելը համապատասխան գերատեսչությունները արդարացնում են կորոնավիրուսի երրորդ ալիքով պայմանավորված ծանրաբեռնվածությամբ, ինչը հանձնաժողովին չի բավարարել։