Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Միգուցե Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հետ մտերմիկ քաղաքական հարաբերությունների մեջ է.պատգամավոր (տեսանյութ)

Եթե ունենանք իրավիճակի սրացում, ընտրությունների հետաձգման հարցը քննարկելի կդառնա։ ԱԺ-ում «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Գրիգորյանը և հավելում, որ այս պահին նման քննարկում չկա և հույս ունեն, որ իրավիճակը չի սրվի։

Անդրադառնալով Սյունիքի դեպքերին՝ Գրիգորյանն ասում է՝ Ադրբեջանը փորձում է մաքսիմալ օգուտ քաղել ստեղծված իրավիճակից, իսկ մեր խնդրին է հնարավորինս ճնշել ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգությունները, որը թույլ է տալիս Ադրբեջանը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, պատգամավորն ասում է՝ ՀԱՊԿ-ը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի ադրբեջանցի զինվորականները խաղաղ ճանապարհով ՀՀ սուվերեն տարածքից դուրս գան:

«ՀԱՊԿ-ի պայմանագիրը ենթադրում է, որ անհրաժեշտության դեպքում պետք է ցուցաբերվի նաև ռազմական օգնություն։ Վաղվա նիստից սպասելիքներ կան և դա ՀԱՊԿ-ի պարտավորությունն է»,-ասում է պատգամավորը։

Գրիգորյանն անդրադարձավ նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, հարց բարձրացրեց՝  ինչո՞ւ առաջին նախագահն անդրադարձ չկատարեց Սերժ Սարգսյանին, մանավանդ որ «Հանրապետականը» ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել․ «Միգուցե Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հետ մտերմիկ քաղաքական հարաբերությունների մեջ է, միգուցե ոչ»։

Պատգամավորը պնդում է՝ ժողովուրդը ազատ կամարտահայտությամբ պետք է որոշի՝ ով է լինելու Հայաստանում իշխանություն և ում է պատվիրակելու բանակցությունների հետագա ընթացքը։