Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պետությունը վերանայում է տարեցների խնամքի քաղաքականությունը (տեսանյութ)

Կառավարությունը պատրաստվում է ընդլայնել տարեցների խնամքի կենտրոնների թիվն ու աշխարհագրությունը։ Քանակական փոփոխությունից բացի որակապես կբարելավվեն մատուցվող ծառայությունները, որպեսզի մարդիկ իրենց մենակ չզգան, անգամ այդ տարիքում նոր հմտություններ ձեռք բերեն, ստեղծագործեն։ ՀՀ առողջապահության նախարարությունն ակտիվ գործակցում է ՏԻՄ-ի և հասարակական սեկտորի հետ։