Բացել լրահոսը Փակել լրահոսը
Gev
A A
Քաղաքականություն

Քոչարյանական դաշինքի շտաբի ղեկավարն արդեն աշխատում է

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը: Նա կհամակարգի նախընտրական շտաբերի գործունեությունը, նախընտրական կազմակերպչական և այլ գործընթացներ: Նա  արդեն իրականացնում է կենտրոնական շտաբի ղեկավարի գործառույթները։
«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի գործառույթները կիրականացնի Արամ Վարդևանյանը: Նա դաշինքը կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, պետական այլ մարմիններում, ինչպես նաև հանդես կգա «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական հայտարարություններով և մեկնաբանություններով:
Այս մասին հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։