Բացել լրահոսը Փակել լրահոսը
Meeting
A A
Հասարակություն

«Տելեկոմ Արմենիա»-ն կօգնի Քուրդիստանին՝ ինտերնետի հարցում

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշ) ղեկավարությունը հանդիպում է ունեցել Հայաստանում այցով գտնվող Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ:

Ըստ  կազմակերպության՝ մամուլի հաղորդագրության՝  քննարկվել են տեխնոլոգիական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես քննարկվել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ կողմից դեպի Իրաքյան Քուրդիստան մատակարարվող ինտերնետ թողունակությունների բարձրացման հնարավորությունը՝ տեղի բնակչության կարիքները բավարարելու համար: Որպես ԱՏՁՄ վարչության անդամ և «Արմաթ» ծրագրի գործընկեր՝ «Տելեկոմ Արմենիա»-ն ներկայացրել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշխատանքի մոդելը։

Որպես բարի կամքի դրսևորում՝ «Տելեկոմ Արմենիա»  ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը պատրաստակամություն է հայտնել Իրաքյան Քուրդիստանի կրթական համակարգին նվիրաբերել երկու լաբորատորիա՝ դպրոցականների շրջանում թվային կրթությանը խրախուսելու համար:

Նշենք, որ միջազգային համագործակցությունը և ինտերնետի միջազգային կապուղիների ապահովումը դիտարկվում են որպես ընկերության ռազմավարական զարգացման հիմնական ուղղություններից մեկը: