Բացել լրահոսը Փակել լրահոսը
հոմոֆոբիա
A A
Հասարակություն

Այսօր Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է

Այսօր Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է, և այդ առիթով Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն ընդգծում է հանդուրժողականության ու բազմազանության խթանման, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերում շարունակաբար աջակցելու իր պատրաստակամությունը։

Այս մասին տեղեկանում ենք դեսպանության ֆեսբուքյան էջից:

«Փետրվարի 4-ին նախագահ Բայդենը ԱՄՆ պետական գերատեսչություններին հրահանգեց «հետամուտ լինել խտրականության ու բռնության վերացմանը»։ Նախագահական հուշագրում նշված էր․ «Բոլոր մարդկանց հանդեպ պետք է լինի հարգալի ու արժանապատիվ վերաբերմունք, և բոլոր մարդիկ պետք է ապրեն առանց վախի՝ անկախ այն հանգամանքից, թե ով են կամ ում են սիրում»։ Վերջերս պետքարտուղար Բլինքենը փաստեց, որ հարգանքն ու արժանապատվությունը պետք է մնան որպես միջազգային կարգի առանցքային տարրեր, իսկ Միացյալ Նահանգները կշարունակի ամբողջ աշխարհում աջակցել բոլոր նրանց, ովքեր պայքարում են այս իրավունքները ձեռք բերելու ու պահպանելու համար»-ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ: