Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հայաստանը՝ Միջին Արևելքի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսում

62 երկրների մասնակցությամբ` Դուբայի աշխարհի առևտրային կենտրոնում այսօր պաշտոնապես բացեց իր դռները Միջին Արևելքի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսը համավարակից ի վեր #ATMDubai 2021։
 
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն պետական տաղավարով տեղական մի շարք զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ մասնակցում է ցուցահանդեսին` աշխարհին ներկայացնելով Հայաստանի գաստրո, արկածային, մշակութային գրավչությունները։
 
Հատկանշական է, որ չնայած համավարակով պայմանավորված ճամփորդական սահմանափակումներին, ցուցահանդեսին մասնակից երկրների քանակը անսպասելի մեծ էր։ Ինչն, իհարկե, պայմանավորված է այն հանգամանքով, որ համաշխարհային զբոսաշրջությունը սկսում է առողջացման միտումներ արձանագրել։