Բացել լրահոսը Փակել լրահոսը
աին
A A
Պաշտոնական

150 մ իջեցրել են շտապօգնության մեքենան

 Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 16-ին, ժամը 13:35-ին ահազանգ է ստացել, որ Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները Գ․ Ս․-ին (ծնված 1961 թ.) պատգարակով իջեցրել (մոտ 150 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: