Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հետազոտվիր անանուն․ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 72 դեպք՝ մեկ տարում

Երեւանում այսօր տեղի ունեցավ հանրային միջոցառում «Հետազոտվի՛ր և ապրի՛ր լիարժեք» խորագրով:

Միջոցառման նպատակն է խրախուսել հասարակությունում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու ցանկությունը, փոխել հետազոտման հետ կապված կարծրատիպերը, ինչպես նաև ամրապնդել այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից: Վաղ հետազոտումը և ախտորոշումը հնարավորություն կտա մարդկանց շուտ սկսել բուժումը և ապրել առողջ և լիարժեք։

Հիշեցնենք, որ 1983թ.-ից ի վեր ողջ աշխարհում մայիսի երրորդ կիրակի օրը նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր: Այդ օրը միլիոնավոր մարդիկ հիշում են ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց, նաև արտահայտում են իրենց համերաշխությունը ՄԻԱՎ-ով ապրողներին:

Տարիներ շարունակ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվա շրջանակներում անցկացնում է հանրային միջոցառում «Հետազոտվի՛ր և ապրի՛ր լիարժեք» խորագրով, որի ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար, անանուն և արագ թեստավորում անցնել ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ,Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ։

1988թ. մինչև 2020թ-ի դեկտեմբերի 31-ը մեր երկրում` ՀՀ քաղաքացիների շրջանում, գրանցվել է ՄԻԱՎ վարակի 4154 դեպք, որից 2877 արական և 1277 իգական սեռի ներկայացուցիչներ են: Նույն ժամանակահատվածում 0-15 տարեկանների շրջանում հաստատվել է ՄԻԱՎ-ի 73 դեպք։

Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 931, որից 72-ը `2020 թվականին:

Լուսանկարները՝  «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի