Բացել լրահոսը Փակել լրահոսը
արցախ-հանգ
A A
Պաշտոնական

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի թվերը

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի հայտարարությունը

 
Արցախի տեղահանված շրջանների բնակչությունն օգտվում է մոտ 20 սոցիալական աջակցության ծրագրերից, որոնց մեծ մասը գտնվում է ավարտման փուլում։
 
Ծրագրերից օգտվել է արցախցիների 97 %֊ը։
Ծրագրերում ընդգրկվելու ընթացքում եղել են բազմաթիվ խնդիրներ կապված փաստաթղթերի անճշտությունների հետ, որոնք սակայն օպերատիվ կերպով քնարկվելով և վերլուծվելով ստացել և ստանում են ընթացք:
 
Ինչ վերաբերում է ներկայացված հարցադրումներին՝
 
📌 կրկին ներկայացնում ենք անցնող 6 ամիսների ընթացքում իրականացված և այժմ գործող սոցաջակցության ծրագրերը.
 
✅ Միանվագ աջակցություն՝ 68.000 դրամ + 15.000 դրամ
 
✅Կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների միանվագ աջակցություն՝ յուրաքանչյուր քաղաքացու 300.000 դրամ
 
✅Ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած բնակիչների միանվագ աջակցություն՝ յուրաքանչյուր քաղաքացու 250.000 դրամ
 
✅Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց տրամադրվող միանվագ ֆինանսական օժանդակություն՝ 500.000 դրամ
 
✅Անհայտ կորածների ընտանիքներին որպես աշխատավարձ տրամադրվող ֆինանսական օժանդակություն՝ 6 ամիս շարունակ 300.000 դրամ
 
✅ Միանվագ դրամական օգնություն՝ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքների անդամներին ու հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձանց
 
🔼առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 3.000.000 դրամ
🔼երկրորդ խմբի անձանց՝ 2.000.000 դրամ
🔼երրորդ խմբի անձանց՝ 1.000.000 դրամ
🔼հաշմանդամ երեխայի դեպքում՝ 3.000.000 դրամ
🔼քաղաքացիական անձանց շրջանակներում զոհերի ընտանքիներին՝ 5.000.000 դրամ
 
✅ Չափահաս անձանց տրամադրվող վարձավճար՝ 30.000 դրամ
 
✅ Նախադպրոցական տարիքի երեխաներին տրամադրվող միանվագ աջակցություն՝ 20.000 դրամ
 
📌 Զբաղվածության 2 ծրագիր.
 
🔼 Աշխատավարձի և վերապատրաստման համար 3 ամիս շարունակ՝ 100.000 դրամ
 
🔼 Վարձատրություն հասարակական աշխատանքի դիմաց
 
✅Պրոթեզավորման ծրագիր
 
✅Տեղահանված ընտանիքիների ուսանողների, պատերազմի մասնակիցների և զոհվածների երեխաների ուսման վարձի փոխհատուցում
 
✅Տեղահանված բնակչության ՀՀ տարածքում անվճար բուժօգնության կազմակերպում (պետական աջակցության սահմաններում)
 
✅Զոհվածների հողարկավորության համար տրամադրվող 700.000 դրամի ծրագիր
 
✅Գերեզմանաքարերի, տապանաքարերի պատրաստման ծախսերի ծրագիր՝ 1.400.000 դրամ
 
✅ Զոհված զինծառայողների ընտանիքիներին ֆինանսական օժանդակության և կենսաթոշակի նշանակում և միանվագ տրամադրում 1000+ հիմնադրամի կողմից
 
✅Ներկայումս շարունակվող՝ 4 ամիս ժամկետով 68.000 դրամ աջակցության տրամադրում