Բացել լրահոսը Փակել լրահոսը
լօգո
A A
Քաղաքականություն

Զորակցություն են հայտնում ՀՀ Զինված ուժերին

Հայտարարություն

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունն ( նախագահ գնդապետ Գրիգոր Գրիգորյան ) իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանամերձ գոտում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքից ընդամենը 7 կիլոմետր հեռավորության վրա, Մեծ Իշխանասար լեռան բարձունքում գտնվող  Սև լճի սահմանամերձ գոտում առկա լարված իրավիճակների առթիվ:

 Ցավով ենք արձանագրում, որ 2020-ի պատերազմից հետո մեր բանակը չի կարողացել վերականգնել իր ուժերը, լիարժեք  վերակազմակերպել  սահամանապահ գործառույթները և այս իրավիճակը դրա վառ ապացույցն է:

Պատճառներից մեկն այն ենք համարում, որ ՀՀ ուժային կառույցները, այս դժվարին և ծայրահեղ ծանր պատերազմական իրավիճակում, ոչ թե բանակին են օգնության հասնում, այլ սպասարկում են ՀՀ իշխանական վերնախավին՝ ճնշելով ընդդիմությանն ու իրենց բողոքի ձայնը բարձրացնող խաղաղ  քաղաքացիներին ու գյուղացիներին:

 Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության հրամանատարությունը ևս մեկ անգամ իր զորակցությունն է հայտնում ՀՀ զինված ուժերին և կոչով դիմում Արցախյան պատերազմի բոլոր այն վետերաններին, որոնք դեռ ֆիզիկապես պատրաստ են զենք վերցնել և իսկույն լծակցել սահմանապահ առաքելությանը:

 Եղեք պատրաստ, սթափ, աչալուրջ և զինարթուն, որպեսզի ցանկացած պահի կարողանանք հասնել մեր սահմանապահներին օգնության:

 

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն