Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ճիշտ կլիներ Փաշինյանին համարել Քոչարյանի, դաշնակցության ու «Սասնա ծռերի» հոգեզավակը․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

Այս իրավիճակի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, հայկական էլչիբեյը, - իր ելույթում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, թեեւ նա էլ մասամբ իրավիճակի զոհն է։

«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ձեւականորեն բանակցում էին կարգավորման համար, բայց այնպիսի անիրատեսական եւ առավելապաշտական պահանջներ էին ներկայացնում, որոնք չունեին երբեւէ խաղաղ կարգավորման հիմք դառնալու հեռանկար։ Ոչմիթիզականության ճանապարհով հայոց ղեկավարներից ամենահեռուն գնաց Փաշինյանը»,-  իր նշեց Լեւոն Զուրաբյանը։

Ըստ  նրա՝ «խելագարի համառությամբ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով ադրբեջանաթուրքական ջարդարար մեքենան»՝ մերժեց արժանապատիվ խաղաղության հնարավորությունը 2019, 2020թթ․, նաեւ պատերազմի առաջին օրերին։

Լեւոն Զուրաբյանը անդրադարձավ պնդումներին,որ  Նիկոլ Փաշինյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է եւ իբր իրականացնում է Տեր-Պետրոսյանի պլանը։

Նրա խոսքով՝ պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում եւ Արցախում Նիկոլ Փաշինյանն իրականացրել է ուղիղ այն, ինչը Տեր Պետրոսյանի պլանը փորձում էր կանխել․

 « Քանի որ նա հենց իրականացրեց ոչմիթիզականների պլանը, ճիշտ կլիներ նրան համարել հենց նրանց՝ Ռոբերտ Քոչարյանի, դաշնակցության, «Սասնա ծռերի» հոգեզավակը»։

Մանրամասները՝  տեսանյութում