Բացել լրահոսը Փակել լրահոսը
186448917_2943797585861351_944020973911212848_n
A A
Պաշտոնական

Հայաստանի ամերիկյան համալսարանը միացել է պատվաստումային գործընթացին

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

Հայաստանի ամերիկյան համալսարանը ևս միացել է նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացին:
 
Այն հնարավոր դարձավ առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության և 8-րդ պոլիկլինիկայի համագործակցության շնորհիվ:
 
Այսօր կամավորության սկզբունքով պատվաստվել են թե պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի և աշխատակազմի ներկայացուցիչներ, թե նախկին և ներկա ուսանողներ և թե նրանց ընտանիքի անդամներ: