Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy
A A
Պաշտոնական

Մեղրիի լեռնանցքում քարաթափում է տեղի ունեցել. ճանապարհը երկկողմանի փակ է (տեսանյութ)

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 356+500 հատվածում (Մեղրիի լեռնանցք) տեղի է ունեցել քարաթափում՝ 1000 խորանարդ մետր ծավալով։
 
Ճանապարհահատվածը երկկողմանի փակ է։ Այժմ կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից կողնակով կատարվում է երթևեկության կազմակերպումը և ճանապարհի մաքրումը։