Բացել լրահոսը Փակել լրահոսը
gosdep-2
A A
Պաշտոնական

Պետդեպարտամենտը սադրանք է որակում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի հետ սահմանին

ԱՄՆ-ն սպասում է, որ Ադրբեջանը անհապաղ հետ կքաշի զորքերը Հայաստանի հետ սահմանից և կհրաժարվի սադրանքներից։

Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Վաշինգտոնն ակնկալում է, որ Բաքուն անհապաղ դուրս կբերի բոլոր զորքերը Հայաստանի հետ սահմանից, հեռախոսային բրիֆինգի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Ջալինա Փորթերը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է իրավիճակին Սյունիքի մարզում:

«Վիճելի տարածքներում զորքերի տեղաշարժը անպատասխանատու և անհիմն սադրիչ քայլ է»,- ասել է Փորթերը: