Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոման» պարտվեց «Ինտերին». Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ

Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Միլանում պարտվեց այդ երկրի նորընծա չեմպիոն «Ինտերին»:

Խաղի 11-րդ րոպեին տանտերերի ֆուտբոլիստ Բրոզովիչը բացեց հաշիվը, իսկ 20-ին Վեչինոն կրկնապատկեց այն: 31-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կրճատեց հաշվի տարբերությունը: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց` 2:1:

Երկրորդ կեսում հյուրերին չհաջողվեց նոր հաջողության հասնել, իսկ ահա հանդիպման վերջին րոպեին Լուկակուն երրորդ գնդակն ուղարկեց հռոմեացիների դարպասը և արձանագրեց հանդիպման վերջնական հաշիվը` 3:1:

Միլանյան ակումբը վաստակեց 88 միավոր և պահպանեց 2-րդ տեղում ընթացող «Ատալանտայի» նկատմամբ ունեցած 13 միավորի առավելությունը: «Ռոման» 12-րդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում և 58 միավորով շարունակում է զբաղեցնել 7-րդ տեղը: Հաջորդ խաղը թիմը կանցկացնի մայիսի 15-ին, «Լացիոյի» հետ: