Բացել լրահոսը Փակել լրահոսը
Нетаньяху
A A
Քաղաքականություն

Հարձակվողները բարձր գին կվճարեն Իսրայելի դեմ գործողությունների համար․ Նեթանյահու

Պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումները բարձր գին կվճարեն Իսրայելի դեմ գործողությունների համար, նրանք կվճարեն կյանքով, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

«Մենք խորհրդակցություն ենք անցկացրել անվտանգության ուժերի մասնակցությամբ։ Մենք որոշեցինք, որ ՀԱՄԱՍ-ն ու «Իսլամական ջիհադ»-ը  բարձր գին կվճարեն Իսրայելի դեմ իրենց գործողությունների համար։ Ես ասում եմ ձեզ այսօր, նրանք կվճարեն իրենց սեփական կյանքով։ Մենք միասնական ենք արհամարհված թշնամու դեմ», – ասել է Նեթանյահուն երկրի քաղաքացիներին ուղղված հատուկ ուղերձում, որը հեռարձակվել է իսրայելական հեռուստաալիքներով: