Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa
A A
Սպորտ

«Նոան» հաղթեց «Շիրակին» և դարձավ Պրեմիեր լիգայի առաջատար

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում կրկին փոխվեց առաջատարը։

Այսօր կայացած 23-րդ տուրի խաղում երրորդ տեղում ընթացող «Նոան» սեփական դաշտում 3։0 հաշվով վստահ հաղթեց մրցաշարի ետնապահ «Շիրակին»։ Տանտերերը բոլոր գոլերը խփեցին առաջին խաղակեսում։

«Նոան» այս հաղթանակից հետո վաստակեց 38 միավոր և բարձրացավ 1-ին հորիզոնական։ Սակայն, անցած տարվա փոխչեմպիոնը մեկ խաղ ավելին է անցկացրել, քան նրան հաջորդող «Ալաշկերտը», «Արարատը», «Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն»։ Համենայնդեպս, «Նոան» կպահպանի առաջատարի իր դիրքը մինչև հաջորդ՝ 23-րդ տուրը, որը նախատեսված է մայիսի 19-ին։