Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մեր խորհրդարանը պատմության մեջ մնալու է ոչ դրական հիշատակումներով, մենք պարտության խորհրդանիշ դարձանք․պատգամավոր (տեսանյութ)

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ամփոփելով յոթերորդ գումարման խորհրդարանի աշխատանքները, նշեց․

«Մեր խորհրդարանը, ցավոք սրտի, պատմության մեջ մնալու է ոչ այնքան դրական հիշատակումներով, որովհետև մենք պարտության խորհրդանիշ դարձանք։ Մենք դեռ պիտի հասցնենք ամենակարևոր հարցի պատասխանը այս խորհրդարանում տալ՝ ի՞նչ է լինելու Արցախի ապագան, ես արդեն մի անգամ դիմեցի վարչապետին և խնդրեցի, որ «Արցախ» նախաձեռնության կողմից հեղինակած Արցախի կարգավիճակի մասին փաստաթղթին պատասխան տալ, որպեսզի հասցնենք ընդունել։ Մեր խորհրդարանը պետք է Արցախի ապագայի տեսլական գծի և տա, որպեսզի պատմության մեջ չմնանք որպես Արցախը հանձնած խորհրդարան»։

Թովմասյանն անդրադարձավ նաև սահմանների խնդրին, նշեց՝ մենք չունենք խրամատ, չունենք կահավորված առաջնագիծ, չունենք զինվորների գիշերակացի համար շատ պայմաններ․

«Մեր հայրենիքը պիտի լինի անվտանգ և զարգացած, բայց այդ առաջնագծով և այդ մթնոլորտում վտանգներ և ռիսկեր եմ տեսնում»։

Նրա խոսքով՝ Հայաստանում այն իշխանությունը, որը մեզ տարավ պարտության, չի կարող մեզ առաջնորդել․

«Մենք ունեցել ենք պարտություն, պատճառները չենք քննել, և ինձ համար որևէ էական նշանակություն չունի՝ ինչ պատճառով, որովհետև ակնհայտ է, որ մենք ունենք և ունեինք անկարող և պատերազմ վարել չկարողացող իշխանություն»,-նշեց Թովմասյանը։