Բացել լրահոսը Փակել լրահոսը
185201091_1095700814274067_4350969302823824921_n
A A
Պաշտոնական

Նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց պաշտոնակատարին

ՇՄ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ֆբ-ի իր էջում գրառում է արել․
 
 
 
Այսօր աշխատանքային այցով «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում էի։
 
Աշխատակազմին ներկայացրեցի ԲԾԻԳ-ի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Եսոյանին, ապա աշխատակազմի հետ առաջիկա անելիքների ու 2021 թվականին գրասենյակի գործունեության նախանշած ուղղությունների վերաբերյալ խորհրդակցություն անցկացրեցի։
Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում ծրագրերը պետք է կյանքի կոչվեն ճիշտ գործիքակազմի կիրառման, օբյեկտիվ մրցույթների իրականացման, կապալառուների ու ներդրողների ներգրավման միջոցով:
 
Վստահ եմ՝ մենք կունենաքն արդյունավետ գործող կառույց՝ պատասխանատու աշխատաոճով ու յուրաքանչյուր աշխատակցի անհատական ջանքով՝ ի նպաստ մեր պետության, շրջակա միջավայրի ու ՀՀ քաղաքացու։