Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Հայաստանի վեց բռնցքամարտիկ կպայքարի օլիմպիական ուղեգրերի համար

Հայաստանի բռնցքամարտի հավաքական այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, կաշվե ձեռնոցի մեր վարպետները գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ պատրաստվում են անցած տարի ընդհատված բռնցքամարտի միջազգային վարկանիշային մրցաշարին, որը կկայանա հունիսի սկզբին, Փարիզում։

Հայաստանից հանդես կգան 7 բռնցքամարտիկ։ Կորյուն Սողոմոնյանը 52 կգ քաշային կարգում կպայքարի միայն հաղթողի կոչման համար, քանի որ նա 2020թ Լոնդոնում մեկնարկած մրցաշարում արդեն նվաճել է Տոկիոյի խաղերի ուղեգիր:

Մեր մյուս պատվիրակները կպայքարեն և ուղեգրերի, և մեդալների համար։ Նրանք են Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (գերծանր քաշ), Անի Հովսեփյանը (69 կգ):

Մեր հավաքականը բարձրլեռնային ծաղակաձորյան հավաքից հետո կիջնի մայրաքաղաք և մինչև մայիսի վերջ մարզումները կշարունակի «Օլիմպավանում»: