Բացել լրահոսը Փակել լրահոսը
184357052_2748577832057562_5943963890904035939_n (1)
A A
Պաշտոնական

Ահազանգ մեղվակեր թռչնատեսակի նկատմամբ ապօրինի գործողությունների մասին

Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակն ահազանգում է մեղվակեր թռչնատեսակի նկատմամբ ապօրինի գործողությունների մասին։

Հարթակի կողմից հրապարակված լուսանկարում ոսկեգույն մեղվակեր է, բայց Հայաստանում հանդիպում է նաև մեղվակերների հազվագյուտ՝ կանաչ տեսակը, որը նաև ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ Կարմիր գրքի տվյալների համաձայն՝ որպես Կանաչ մեղվակերների վտանգման հիմնական գործոն նշվում է՝ քանի որ շատ նման է ոսկեգույն մեղվակերին, մեծ քանակությամբ ոչնչացվում է մեղվապահների կողմից։

✅ Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումները գրություն են ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։

Անընդունելի է որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը։ Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է նման վերաբերմունքը։

✅ Հիշեցենք նաև, որ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ որսի այս տեսակն արգելված է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Օրենքում մասնավորապես ասվում է․ «Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է որս իրականացնել` ․․․ 14) աղեղների, կեռչանների, ցանցերի, օղակների, ծուղակների, որսափոսերի և թիվ 5-ից խոշոր թակարդների օգտագործմամբ»։

Շնորհակալություն ենք հայտնում Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակին ահազանգելու համար։

ՀՀ բոլոր քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ Ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն։

Շրջակա միջավայրի նախարարություն