Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Քոչարյանի օրոք կրակ բռնկվեց Հայաստանում, տեղի ունեցավ Հոկտեմբերի 27. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Քոչարյանի օրոք կրակ բռնկվեց Հայաստանում, տեղի ունեցավ Հոկտեմբերի 27, և այդ կրակի ծխից մինչև հիմա մեր ժողովուրդը խեղդվում է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայլելյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին․

«Իրա օրոք ես մեծ դժվարություններ եմ տարել բանտերում, ինքը պիտի հիշի իր արածները մեր ժողովրդի նկատմամբ»,-ասում է Սասուն Միքայելյանը։

Ինչ վերաբերում է պատերազմին, Միքայելյանն ասում է՝ տարիներով, Սպարապետից հետո անպատրաստ ենք եղել պատերազմին․

«Եթե մենք Շուշիից ու Հադրութից ենք խոսում, կարային իրանց լափած գումարներով Հադրութից մինչև Շուշի թունել անցկացնել»։
Միքայելյանն ասում է՝ նախորդ տարիների չարվածը չի կարելի բարդել այս իշխանությունների վրա, մենք կամ պետք է գնայինք բանակցային ճանապարհով, կամ պատրաստվեինք պատերազմի, ինչպես Ադրբեջանը․ 

«Ես միշտ ասել եմ, որ պատերազմն անխուսափելի է, մենք պետք է պատարստվեինք հակահարված տալու»։

Միքայելյանը կասկած հայտնեց, թե ժողովուրդը թույլ կտա, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա իշխանության․

«Էս ազգը արհավիրքներից պիտի հեռու մնա»,-նշեց Միքայելյանը և հավելեց՝ պետք է համախմբվել, սառը դատել ու առաջ գնալ։