Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ե՛վ առաջին և՛ երկրորդ նախագահներին առաջարկում եմ միասնական պայքարել այս իշխանության դեմ․ Քոչարյան (տեսանյութ)

Կան ընտրություններ, կա նպատակ այդ ընտրությունները կրելու,- այս մասին այսօր կարճ բրիֆինգի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

 Նա անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որով առաջարկել էր իրեն և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ընտրություններին մասնակցել միասնական դաշինքով։

«Ես առաջարկում եմ և առաջին, և երրորդ նախագահներին պայքարել միասին այս իշխանության դեմ։ Պայքարել ամեն օր։ Միասնական դաշինք ձևավորել, չձևավորելը գործիքներից մեկն է։ Ես որոշել եմ ընտրությունների գնալ այս ձևաչափով։ Միայն կողջունեմ, որ ամբողջ թափով, կարողություններով մտնեն պայքարի մեջ»,- ասաց Քոչարյանը։

Ի դեպ,  ռեալիստորեն նայելով՝  նա չի կարող մտածել, որ այս իշխանությունը կարող է վերարտադրվել։

Մանրամասները՝ տեսանյութում