Բացել լրահոսը Փակել լրահոսը
184135524_1458358714516456_2998083721745958111_n
A A
Պաշտոնական

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ամերիկայի հայ ճարտարագետների և գիտնականների հետ

[ARM] ԱՄՆ այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Hero House կենտրոնում հանդիպում ունեցավ Ամերիկայի հայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության անդամների հետ` նախագահ Ռիչարդ Օհանյանի գլխավորությամբ:
 
Վերջինս շնորհակալություն հայտնեց Զարեհ Սինանյանին այցի համար և նշեց, որ ընկերակցությունը պատրաստ է առավելագույնս սերտացնել աշխատանքը հանձնակատարի գրասենյակի հետ: Այնուհետ ներկայացվեցին ընկերակցության ծրագրերը, որոնք նպատակ ունեն խոշոր ներդրումներ ներգրավել Հաաստանի գիտահետազոտական ոլորտներում, որի շրջանակներում արդեն իսկ համագործակցում են ՀՀ էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների հետ:
 
Ընկերակցությունը ցանկանում է իր մոդելը տարածել նաև Եվրոպայի, Ռուսաստանի և Ավստրալիայի հայ գիտնականների շրջանում` նրանց հավաքելով մեկ հարկի տակ, ինչի իրագործման համար անհրաժեշտ կլինի նաև հանձնակատարի գրասենյակի աջակցությունը : Քննարկվեցին նաև սփյուռքահայ մասնագետների համար Հայաստանում կարճաժամկետ կամավորական ծրագրերի մշակմանը, հայաստանյան համալսարանների հետ կապի ստեղծմանը, համահայկական գիտական օլիմպիադաների անցկացմանը, Հայաստանի դպրոցներում հետազոտական հմտությունների ներդրմանն առնչվող հարցեր: