Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Շուշին հնարավոր էր պահել․ դա կառավարության կազմակերպած անկազմակերպվածության արդյունքն էր․ Մխիթարյան (տեսանյութ)

Որպես Շուշիի ազատագրման գործողության մասնակից՝ իմ տպավորությունները շատ դառն են, դավաճան իշխանությունների կողմից մեր ազատագրած Շուշին հանձնվեց։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ազատամարտիկ Արտաշես Մխիթարյանը։

«Եկել ենք Եռաբլուր ոչ թե հաղթանակը տոնելու, ինչպես վերջին 28 տարիներին, այլ միայն մեր հարգանքի տուրքը մատուցելու մեր մարտական ընկերներին, բանակին ու զինվորին։ Թեկուզ այս բարդ իրավիճակում  բանակը մեր ուշադրության կենտրոնում է, մենք բանակի կողքին ենք և համոզված ենք, որ մեր մեջ ուժ կգտնենք, մեր պետությունը, առանց ներկայիս դավաճան իշխանությունների կվերականգնվի, կվերականգնենք այն, ինչ կորցրինք 44 օրվա ընթացում»։

 
Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր կատարած այցի վերաբերյալ Մխիթարյանն ասում է, թե նա ևս մեկ անգամ ուզում է պղծել սրբավայրը․ 

«Դավաճանը պետք է նամուս, արժանապատվություն ունենար և չգար Եռաբլուր»,-ասաց նա։

«Ա1⁺»-ի հարցին, թե որտեղից նման համուզմունք,ո ր Շուշին հանձնվել է ոչ թե ընկել, Մխիթարյանն ասում է՝  Շուշին հնարավոր էր պահել՝ ճիշտ մարտական գործողությունների կազմակերպման պարագայում․

 «Եթե չլիներ իշխանությունների անկազմակերպվածությունը, մենք ոչ միայն Շուշին, այլև Հադրութը կպահեինք»,-ասաց նա։