Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե 30 տարի եթե բանակը թալանել էին, ինչո՞ւ պատերազմը 25-30 տարի առաջ չսկսվեց.ՀՅԴ գործիչ (տեսանյութ)

Մենք շուրջ քառորդ դար գալիս էինք Եռաբլուր՝ մեր ընկերներին շնորհակալություն հայտնելու, որ մեզ հաղթանակ պարգևեցին, այսօր առաջին անգամ գալիս ենք մեր ընկերներից ներողություն խնդրելու, որ չկարողացանք պահպանել այն հաղթանակը, որն իրենք էին կերտել, որ թույլ տվեցինք ներքին ու արտաքին թշնամուն ստվերել այս տոնը, և նաև խոստանալ, որ կվերականգնենք այն փառքն ու պատիվը, որ իրենք էին կերտել։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը։

Անդրադառնալով Շուշին ու Հադրութը վերադարձնելու վերաբերյալ հայտարարություններին, ՀՅԴ-ական գործիչն ասաց. 

«Ճիշտ ներքին ու արտաքին քաղաքականության դեպքում, ներքին համերաշխությունը, հզորությունը վերականգնելու դեպքում՝ հնարավոր է վերադրաձնել այն ամենը, ինչ կորցրինք 44-օրյա ցավալի պարտության հետեւանքով: Պետք չի հիասթափվել, գլխիկոր համակերպվել իրավիճակի հետ: Պետք է հասկանալ, որ միայն հզորանալու դեպքում՝, հզոր բանակ, հզոր Արցախ ու Հայաստան ունենալու դեպքում՝ կկարողանանք ապահովել արժանապատիվ խաղաղություն, ինչը կերաշխավորի մեր ազգի արժանապատիվ կյանքը»:

«Ա1+»-ի հարցին՝ ինչու մեր երկիրը հայտնվեց այս իրավիճակում, ներկաներն ասում են՝ նախկինները թալանել են բանակն ու երկիրը, նախկինները այս իշխանությանն են մեղադրում կապիտուլյացիա ստորագրելու մեջ, Խաչատրյանն արձագանքեց․

«Տպավորություն է, որ եթե ներկաներից մեկի սուրճը թափվի, պիտի ասեն նախկիններն են մեղավոր։ Եթե 30 տարի բանակը թալանել էին, զինվորները սոված և մերկ էին,  ինչո՞ւ պատերազմը 25-30 տարի առաջ չսկսվեց։ Թշնամին հարձակվում է այն ժամանակ, երբ դու ամենաթույլն ես, թշնամու՝ պատերազմը սկսելու պահը համընկավ այն պահի հետ, երբ մենք ամենաթույլն էինք, երբ բանակը գիտակցաբար քայքայվեց, երբ հասարակության համերաշությունը քայքայվեց ։ Երբ հզորանաս, թշնամին չի հարձակվի, թշնամին հարձակվում է այն ժամանակ, երբ դու ամենաթույլն ես»,-նշեց նա։