Բացել լրահոսը Փակել լրահոսը
20606_b
A A
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (տեսանյութ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել և խոնարհվել Արցախյան 44-օրյա և Ապրիլյան քառօրյա պատերազմների հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: