Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սյունիքի դեպքերով դատարանների կողմից տրված գնահատականների ճնշող մեծամասնության հետ մենք համաձայն չենք եղել․ դատախազ (տեսանյութ)

Թշնամու հրամանատարների նկատմամբ հետախուզումներ հայտարարված են, բայց դրանց մասին հրապարակային խոսելը չի օգնի գործին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Դատախազության տարեկան զեկույցի ներկայացումից հետո։

Վերջինս հայտնեց նաև, որ դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն ավարտվել է, ուղարկվել է դատարան, կան նաև նախաքննության փուլում գտնվող գործեր, լրտեսության հոդվածով անցնում է մեկ նախկին զինվորական։

Անդրադառնալով Սյունիքի դեպքերին՝ Արթուր Դավթյանը բացառեց, որ իրենք կարող են քաղաքական որոշումներ կայացնել․

«Կատարված դեպքերը հրապարակային են, յուրաքանչյուր քաղաքացի կարող է դնել, նայել ու հասկանալ՝ դրա վերաբերյալ քրեական վարույթը արդարացված է, թե ոչ։ Նաև Սյունիքի դեպքերով դատարանների կողմից տրված գնահատականների ճնշող մեծամասնության հետ մենք համաձայն չենք եղել և հիմա վիճարկում ենք դրանք վերադաս դատարաններում»։

Ինչ վերաբերում է նախին թալանը վերադարձնելու Փաշինյանի խոստումներն, ԱրթուրԴավթյանն ասում է՝ օրինակ 2020 թվականին հաջողվել է վերադարձնել 14 մլրդը գերազանցող գումար․

«Մենք տարբերություն չենք դնում որևէ դեպքի մեջ, մենք կատարում ենք մեր աշխատանքը»,-ասաց Դավթյանը։