Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert 6.05.
A A
Սպորտ

«Ալաշկերտը» հաղթեց «Փյունիկին» և կրկին գլխավորեց ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգան

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց «Փյունիկին» և հաղթեց 1։0 նվազագույն հաշվով։ Միակ գոլը խաղի 65-րդ րոպեին հեղինակեց սերբ Բրանկո Միհայլովիչը։

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 36 միավոր և կրկին գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ Նրան հաջորդում են «Արարատն» ու «Նոան», որոնք արդեն ետ են մնում համապատասխանաբար 1 և 2 միավորով։

«Փյունիկը» անցկացրած 20 խաղում վաստակել է 21 միավոր և առայժմ զբաղեցնում է նախավերջին՝ 8-րդ տեղը։ Այս պարտությունից հետո թիմը վերջնականապես զրկվեց մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից։

Այսօր կկայանա ևս մեկ հանդիպում։ Չորրորդ տեղում գտնվող Երևանի «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ կընդունի «Նոային»։