Բացել լրահոսը Փակել լրահոսը
մանկապարտեզ
A A
Պաշտոնական

Մի քանի օրով կասեցվում է թիվ 112 մանկապարտեզի աշխատանքը. օրերս 3 սան հոսպիտալացվել էր աղիքային վարակ ախտորոշմամբ

Նոր Նորք վարչական շրջանի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք․

«Հարգելի համաքաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ այսօրվանից մի քանի օրով կասեցվում է թիվ 112 մանկապարտեզի աշխատանքը: Օրերս մանկապարտեզի երեք երեխաներ հոսպիտալացվել են՝ «աղիքային վարակ և սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ: Երեխաներից վերցված նմուշների մանրէաբանական հետազոտության արդյունքում նախնական ախտորոշումը հաստատվել է:
 
Նույն մանկապարտեզ հաճախող ևս մի քանի երեխա՝ աղիքային վարակին բնորոշ գանգատներով, բուժումը ստանում են տանը: Վարակի պատճառները հայտնաբերելու, ինչպես նաև՝ դրա տարածումը կանխարգելելու նպատակով նշված մանկապարտեզը մի քանի օր փակ կմնա, որից հետո կվերսկսի աշխատանքը:
 
Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»: