Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՀՅԴ հայտարարությունը (տեսանյութ)

ՀՅԴ հայտարարությունը հնարավոր արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ  ներկայացրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Մեր ինքնության և պետականության պահպանումը, երկրի անվտանգության ապահովումը պահանջում են ազգային ուժերի և գործիչների համախմբում ու միասնական պայքար՝ ուղղված գործող իշխանությանը հեռացնելուն՝ կանխելու համար ընտրությունների անվան տակ նրանց հնարավոր վերարտադրությունը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովի կողմից տրված լիազորությունների շրջանակում, տարբեր քաղաքական ուժերի և գործիչների հետ ունեցած քննարկումների արդյունքում անհրաժեշտ է համարել առաջիկա խորհրդարանական հնարավոր ընտրություններին մասնակցել միասնական ճակատով։

Հիմք ընդունելով ներկա քաղաքական իրավիճակին տրված գնահատականները, ճգնաժամը հաղթահարելու և երկիրը զարգացման հուն տեղափոխելու փորձը, ինչպես նաև Հայաստանի ապագայի տեսլականի ընդհանրությունները՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը որոշել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես գալ դաշինքով։

Դաշինքը պատրաստակամ է ստանձնել ամբողջական պատասխանատվություն՝ համազգային միասնականությամբ և համատեղ ջանքերով ձևավորել նոր որակի իշխանություն, լուծել երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները, կասեցնել պետականության փլուզումը, կերտել Հայաստանի երաշխավորված ապագան։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին