Բացել լրահոսը Փակել լրահոսը
դանակ
A A
Պաշտոնական

Վիճաբանության ընթացքում տղամարդը դանակով հարվածել է տանտիրոջ որովայնի հատվածին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. հունվարի 3-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի 62-ամյա բնակիչը  Նալբանդյան գյուղում գտնվող տան դիմաց կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նշված տան տիրոջ և վերջինիս որդու հետ: Վիճաբանության ընթացքում տղամարդը դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է տանտիրոջ որովայնի հատվածին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: