Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պրոֆեսորադասախոսական կազմը, ով չունի մարտական փորձ, կուղարկվի զորք․ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար (տեսանյութ)

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ՊՆ ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն անդրադարձավ բանակի մոդեռնիզացիային, նշեց՝ մոդեռնիզացիան վերաբերում է բոլոր ոլորտներին՝ օրենսդրականից մինչև կառուցվածքային և բուհական համակարգ․

«Մենք խնդիր ունենք այսօրվա բանակը համապատասխանեցնել  ժամանակակից ռազմաքաղաքական իրավիճակին, և բնական է, որ անդրադառնում ենք նաև բուհերին։ Ես խնդիր եմ դրել, որ այն պրոֆեսորադասախոսական կազմը, որը այսօր գտնվում է ռազմաուսումնական համալսարաններում, փորձը ցուց է տալիս, որ իրենք չունեն մարտական փորձ և չեն անցել զորային օղակը, մենք նրանց կուղարկենք զորք, իսկ նրանց, ովքեր ունեն այդ փորձը, կբերենք համալսարաններ»։

Նախարարը նաև նշեց, որ նոր զինատեսակները ներդրվելու են բուհերի համակարգում, որպեսզի սաները այնտեղ սովորեն ժամանակակից զենք։

Հարությունյանն ասաց նաև, որ  պայմանավորվածություն են ձեռք բերել, որ այսօրվա հրամկազմը անցնի վերապատրաստում տարբեր պետությունների զորամասերում։