Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նազելի Բաղդասարյան
A A
Պաշտոնական

Վերադարձած 3 գերիներից մեկը Շիրակի մարզից է. Նազելի Բաղդասարյան

 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
 
«Գերեվարված երեք մեր հայրենակիցն արդեն Երևանում է։ Ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց, ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի եւ Ազգային անվտանգության ծառայության ջանքերով նրանք վերադարձվել են հայրենիք։
 
Այս պահին նրանք անցնում են բժշկական փորձաքննություն, հասցրել են կապվել և խոսել հարազատների հետ։ Մեկը Շիրակի մարզից Շուխյան Սամվելն է։
Բարի եւ շուտափույթ վերադարձ մաղթենք նաև մեր մյուս տղաներին»։