Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mesi
A A
Սպորտ

Ինչու է Լիոնել Մեսին ճաշկերույթ կազմակերպել թիմակիցների համար (տեսանյութ)

Իսպանական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին առաջիկա խաղերին իր թիմակիցներին տրամադրելու համար ճաշկերույթ է կազմակերպել իր առանձնատանը: 

Ինչպես տեղեկացնում է Բարսելոնայում հրապարակվող Sport թերթը, ֆուտբոլիստները նախ նշել են «Վալենսիայի» նկատմամբ տարած կարևոր հաղթանակը (3:2), ինչպես նաև խոսել առաջիկա հանդիպման մասին:

Բանն այն է, որ մայիսի 8-ին բարսելոնացիները սեփական դաշտում ընդունելու են առաջնության միանձնյա առաջատար «Աթլետիկոյին»: Հաղթանակի դեպքում «Բարսելոնան» կվաստակի 77 միավոր և մեկով առաջ կանցնի մադրիդյան ակումբից:

Դաշտի տերերը խաղից առաջ հոգեբանական խնդիր ունեն, քանի որ 2020թ կայացած երկու տնային խաղերում չեն կարողացել հաղթել «Աթլետիկոյին»: Սակայն Լիոնել Մեսին շատ մարտական է տրամադրված և մտադիր է Իսպանիայի գավաթակրի կոչմանը ավելացնել նաև չեմպիոնի կոչումը: Դրա համար նա ամեն ինչ անում է թիմի ներսում մարտական տրամադրություն պահպանելու համար: