Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ վարչապետի ընտրության հարցով (տեսանյութ)

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվել է  Ազգային ժողովի հատուկ նիստ, որի օրկարգում վարչապետի ընտրության հարցն է։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայցրեց  վարչապետի թեկնածու Նիկոլ  Փաշինյանին։

«Վարչապետի կողմից վարած բանակցությունների արդյունքում ՀՀ նախագահի, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 20-ին անցկացնելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ դրա համար օրենսդրությունը սահմանում է մեկ տարբերակ՝ Ազգային ժողովի արձակում, որը կարող է տեղի ունենալ վարչապետի թեկնածուին երկու անգամ չընտրելու պարագայում: Հենց այդ նպատակով «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- ասաց  նա։

Նիստը շարունակվում է։ Նիկոլ Փաշինյանը ելույթից հետո պատասխանում է պատգամավորների հարցերին։