Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Ավինյան
A A
Պաշտոնական

Չորրորդ իշխանության առաջնային սկզբունքը ընթերցողին ճշգրիտ, հավաստի ու որակյալ տեղեկատվություն հասցնելն է․ Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Շնորհավորում եմ Մամուլի ազատության օրվա առթիվ։
 
Չորրորդ իշխանության առաջնային սկզբունքը, իմ կարծիքով, ընթերցողին ճշգրիտ, հավաստի ու որակյալ տեղեկատվություն հասցնելն է` կամուրջի դեր ստանձնելով հասարակության և իշխանության երեք ճյուղերի միջև։ Ներկայիս պայմաններում այդ պատասխանատվությունն անհամեմատ մեծ է, ուստի միասնաբար պետք է թույլ չտանք տեղեկատվական դաշտում բացասական միտումների խորացումը և մեր գործողություններով երաշխավորենք ազատ ու անկախ մամուլի` որպես հանրային ինստիտուտի կայացումը»։