A
A
«Ավրորան՝ Արցախին»․ Թանդիլյանը ներկայացրել է հետպատերազմյան Արցախի սոցիալական իրավիճակը
Աջակցիր «Ա1+»-ին«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կազմակերպված՝ «Գործընկերություն հանուն Արցախի» քննարկմանը մասնակցում է նաև ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Միջոցառմանը ներկա են նախաձեռնության «Ավրորան՝ Արցախին» ծրագրի գործընկերները, տեղական եւ Սփյուռքի կազմակերպություններ, հիմնադրամների անդամներ, Արցախից պետական պաշտոնյաներ եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում Մանե Թադիլյանը ներկայացրել է հետպատերազմյան Արցախի սոցիալական իրավիճակը, առաջիկայում իրականացվելիք ծրագրերը՝ մատնանշելով այն հիմնական խնդիրները, որոնք հաջողվել է հաղթահարել և տեղեկացրել Արցախի սոցիալական գերատեսչության առջև հետայսու դրված առաջնահերթությունների վերաբերյալ: