Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հակոբ Տեր-Խաչատուրյան
A A
Պաշտոնական

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Արցախի գործող և պաշտոնաթող նախագահներին

ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին Ստեփանակերտում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին և պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին:

Նախագահների հետ կայացած համատեղ հանդիպմանը քննարկվել են պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու նոր մարտահրավերների հաղթահարմանը միտված համայն հայության ներուժի կենտրոնացման նախաձեռնությունները: Մտքեր են փոխանակվել նաև արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական ու սոցիալական խնդիրների շուրջ:

Հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ