Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Երեխայի ծնունդից 15 օր անց ես արդեն աշխատում էի․ Նանա Մանուչարյան (տեսանյութ)

Արվեստաբան, խեցեգործ  29-ամյա Նանան երեխայի ծնունդից ընդամենը 15 օր անց վերադարձել է աշխատանքի, սեփական ջանքերով ստեղծել ու զարգացրել «Տեռակոտա» արվեստանոցները, որոնք գործում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում։ Հիմնադրել ու ղեկավարում է նաև խմորեղենի արտադրամաս ու հագուստի սոցիալ-ներառական արտադրության։

 « Իհարկե, երեխա մեծացնելը ջանք է, բայց այնպես էլ չէ, որ աշխատել չես կարող։ Ֆիզարձակուրդում դու զրկվում ես բավարար եկամտից, իսկ աշխատանքի վերադառնալու դեպքում՝ երեխայի հետ բավարար շփումից, այսինքն՝ երկու քարի արանքում ես»,- ասում է նա։

Նանան պատմում է նաև, թե ինչպես է լուծել աշխատանքն ու երեխայի խնամքը համատեղելու խնդիրը։

Մանրամասները՝  «Կետ 33» կազմակերպության տեսանյութում․