Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ճաքը եղավ 2015թ․, իսկ հիմա հնարավոր չէ չխոստովանել, որ մեր միավորումները սխալ են եղել․ Տ․Ուրիխանյան (տեսանյութ)

Նախորդ երեք խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ մասնակցելուց հետո այս արտահերթին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը որոշել է առանձին գնալ՝ իր հիմնադրած «Ալյանս» կուսակցության միջոցով։ Իսկ թե ինչու որոշեց առանձնանալ ԲՀԿ-ից ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանից, պատգամավորն ասում է․

«նախկինում անցած ճանապարհին, կրած դժվարություններին, բազմաթիվ այլ էմոցիաներն ու բարի հիշողությունները կուտակած պահելու հաշվին զոհ գնալով՝ այլևս հնարավոր չէ չխոստովանել, որ այդ միավորումները սխալ են եղել»։

Պատգամավորն ասում է, որ իրենց միջև «ճաքը տրված էր 2015թ․»։

Հիշեցնենք, որ այդ թվականին հայտնի իրադարձությունների արդյունքում Գ․Ծառուկյանը հայտարարեց, որ այլևս իր համար փակում է քաղաքականության էջը, բայց 2017թ․ ընտրություններին բացեց։

«Աշխարհը կարող է փուլ գալ, բայց մենք նման ձևաչափերի այլևս չենք գնա։ 2015 թվականը հետո դարձավ բազմաթիվ միջանձնյա հարաբերությունների և հազարումի խնդիրների պատճառ»,- ասում է Տ․Ուրիխանյան։

Վերջինիս ներկայացմամբ, ընտրություններին առանձին մասնակցելու ամենակարևոր պատճառն այն է, որ ուզում են այնպիսի գործունեություն վարել, որը տարբերվում է նախկին և ներկա իշխանությունների քաղաքականությունից։ Օրինակ՝ հրաժարվել կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգից։ Կամ վարել արտաքին միաբևեռ քաղաքականություն․ «Մենք առաջարկում ենք նոր ձևաչափ՝ միութենական հարաբերություններ»։

 

Մանրամասները՝  տեսանյութում