Վարդապետյանը չի գործել որպես վարչապետի խորհրդական․Դավթյանը՝ Ռ․Հայրապետյանի գործին հնարավոր միջամտության մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊատերազմի պարտության հանգամանքները քննող քրեական գործերով բազում հետապնդումներ կան, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների, Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Դիտարկմանը, որ հաղորդումներ են ներկայացվել, թե պատերազմում Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի կողմից առերևույթ դավաճանություն է տեղի ունեցել, այդ թվում՝ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի կողմից է եղել հաղորդում, Արթուր Դավթյանն ասաց, որ կան քրեական գործեր, այդ թվում՝ հենց Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործ․
«Ստուգման առարկա են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր արարքներն՝ առանց բացառության, բոլոր անձանց արարքներին տրվելու են իրավական գնահատականներ», - վստահեցրեց ՀՀ գլխավոր դատախազը։
Արթուր Դավթյանը չհստակեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է հարցաքննության, թե ոչ։
Արթուր Դավթյանը հայտնեց նաև, որ ապօրինի գույքի բռնագանձման առումով մեծ ծավալի աշխատանք է իրականացվում, բայց առաջիկայում դատարաններ կներկայացվեն հայցեր։
Լրագրողների հարցերին ի պատասխան՝ Դավթյանն անդրադարձավ նաև հրապարակումներին, թե վարչապետի՝ իրավական հարցերով խորհրդական Աննա Վարդապետյանը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի գործով հրահանգներ է տվել քննիչներին։
Նշեց, որ իրականացվում է քրեադատավարական գործընթաց մի մասով, մյուս մասով իրականացվել է․
«Փաստը այն է, որ խոսքը վերաբերել է կոնկրետ մասնագիտական քննարկումներին, նա չի գործել որպես վարչապետի խորհրդական, ես եկել եմ հետևության, որ այդ փաստով կայացված որոշումը իրավական է»։
Ըստ Դավթյանի՝ կարգավիճակը չի խոչընդոտում իրավական խորհրդատվություն տալ։